Քաղաքական Ֆեյսբուք 

Ակնհայտ է, որ վարչապետին ընդամենը պետք է իր յուրայիններով լցնել Ազգային ժողովը. Պատգամավոր

Եթե Ազգային ժողովը լեգիտիմ չէ,
ինչո՞ւ է կառավարությունը գալիս ԱԺ՝ հարցուպատասխանի․
ինչո՞ւ է կառավարությունն ԱԺ ներկայացնում օրենսդրական նախագծեր․
ինչո՞ւ է աշխատում Աժ-ի կողմից նշանակված կամ ընտրված պաշտոնյաների հետ․․․
Եվ էլի այդպիսի մի շարք ինչուներ․․․
Ակնհայտ է, որ Վարչապետին ընդամենը պետք է իր յուրայիններով լցնել Ազգային ժողովը՝ դրանով հասնելով բացարձակ իշխանության․․․

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ խորհրդարանը ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թվում՝ վարչական ռեսուրսի և ճնշումների գործադրմամբ:

Նույն շարքից