ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայում իր ելույթի ժամանակ ներկաների ծիծաղի մասին: Թրամփի խոսքերով, նիստի ներկա պատվիրակությունները ծիծաղել են ոչ թե իր վրա, այլ իր հետ միասին՝ համաձայնելով իր ասածների հետ:
«Դրանք ֆեյք նորություններ են: Նրանք ինձ վրա չեն ծիծաղել: Նրանք ծիծաղել են ինձ հետ մասին: Մենք ուրախանում էինք»,-հայտարարել է Թրամփ:
Հիշեցնենք, որ նիստի ժամանակ ներկա պատվիրակությունները սկսել էին ծիծաղել, երբ ԱՄՆ նախագահը խոսել էր իր ադմինիստրացիայի հաջողությունների մասին: Ինքը՝ Թրամփը, խոստովանել էր, որ իր համար այդ ծիծաղն անակնկալ է եղել: