Քաղաքական Բարի օր 

Բուռն օրեր են. Նյու Յորքում հանդիպել են Լավրովն ու Մնացականյանը

ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արդեն հանդիպել ենք այսօր (սեպտեմբերի 26-ին): Բուռն օրեր են»,-ողջունելով Մնացականյանին՝ ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Հատկապես ուշադրություն է դարձվել միջազգային ֆորումներում հայ-ռուսական փոխգործակցությանը:

ՏԱՍՍ-ը հավելում է, որ Լավրովը Նյու Յորքում ավելի քան 10 երկկողմ հանդիպում է ունեցել:

Նույն շարքից