Քաղաքական 

Պաշտոնական Բաքվի արձագանքը վարչապետ Փաշինյանի հայտարարությանը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին հայտարարությանը:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը նշել է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունները կարող են պարալիզացնել բանակցային գործընթացը:

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Արցախից, դա պայման է, որի կատարման դեպքում միայն կարող է առաջընթաց լինել բանակցություններում և հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել:

Հիշեցնենք՝ Նյու Յորքում Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

 

 

 

Նույն շարքից