Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի աջակցելու Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին:
«Մենք չենք աջակցելու որևէ պատժամիջոցի»,-հայտարարել է թուրք պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Թուրքիան աջակցի ԱՄՆ-ի պատժամիջոցներին Իրանի նաֆթային ոլորտի մասով:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակելու է առևտուրը Թեհրանի հետ՝ հավելելով, որ Թուրքիան ինքնիշխան և անկախ պետություն է. «Եթե խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի պատժամիջոցներին, կմիանանք, այլ դեպքում՝ ոչ»: