Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998 թվականին աշխարհի չեմպիոն հռչակված հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Յուրին և Կիլիան Մբապեն:
Հիշեցնենք, որ փարիզյան ՊՍԺ-ի հարձակվողն այս տարի Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն:
«Երբ հանդիպում են երկու չեմպիոնները»,-մակագրել է լուսանկարը Դենիս Ջորկաեֆը: