Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Մնացականյանը նաև առանձին հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ:
Ավելի ուշ Մամեդյարովը նշել է, որ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ: Կողմերը մտքեր են փոխանակել այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունություն հաստատելու համար:
Մամեդյարովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել հոկտեմբերին՝ այդ թվում նաև տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի շրջանակներում: