Գլխավոր Իրավական 

ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հարցաքննվել են. Քննչական կոմիտե

analitik.am

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հարցաքննվել են ՀՀ քննչական կոմիտեում քննվող  առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Տիկին Տռուզյանը նշեց, որ բացի վերոնշյալ պաշտոնյաներից, հարցաքննվել է նաև դատավորը, ում մասին խոսվել է գաղտնալսված հեռախոսազրույցի ժամանակ:

Այլ մանրամասներ ՔԿ-ից մեզ չհայտնեցին՝ նշելով, որ կատարվում են անհրաժեշտ գործուղություններ, մանրամասնությունները հրապարակման ենթակա չեն:

Նույն շարքից