Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով իր և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրաժարականի մասին պտտվող լուրերին, հայտարարեց, որ իրենք շարունակում են կատարել իրենց պարտականությունները:
Սանասարյանը նշեց, որ հրաժարական կտան, եթե հիմքեր լինի. «Մենք փոքրուց չենք երազել այսպիսի պաշտոններ զբաղեցնել: Մեր նպատակն այլ է եղել, մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները պետք է հեռանան: Ինչ որ մասով այդ խնդրին հասել ենք, մի մասն էլ առաջիկայում կտեսնենք»:
Ինչ վերաբերում է հարցին, թե գոհ է արդյո՞ք ինքն իր աշխատանքից, Սանասարյանը նշեց, որ պետք է գնահատական տան քաղաքացիները և վարչապետը:
Սանասարյանը հայտնեց, որ մինչ այս պահն իր ղեկավարած կառույցի աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել պետական բյուջե վերադարձնել 48 միլիոն դրամ, իսկ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 միլիարդ գումար ետ կբերվի պետբյուջե: