Արցախում սեպտեմբերի 26-ին զինծառայողը չի զոհվել ներզորանոցային պայմաններում: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Բաբայանը նշել է, որ հանգամանքները պարզվում են, սակայն բնական է, որ զոհը տեղի է ունեցել հայրենիքը պաշտպանելու ժամանակ:
Ճշտող հարցին՝ հակառակորդի գնդակի՞ց է եղել զոհը, Բաբայանը դրական պատասխան է տվել. «Սա նոր բան չէ: Սա Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության շարունակությունն է: Մենք ողբոււմ ենք այս կորստի համար»:
Խոսելով սահմանում տիրող իրավիճակի մասին՝ Բաբայանը հայտարարել է, որ իրավիճակը կայուն է, ապակայունացման լայնամասշտաբ փորձեր չեն իրականացվում: