Քաղաքական 

Արփինե Հովհաննիսյանն արտասահմանյան պատվիրակության հետ խոսել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ (ԳՄՀ) և Հայաստանում վերջինիս գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամների (ԵՀՀ) կողմից կազմակերպված այցի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ և ԵՄ պաշտոնատար անձինք, առանցքային որոշումներ կայացնողներ, քաղաքական փորձագետներ և լրագրողներ: Պատվիրակությունը ճանաչողական այցով սեպտեմբերի 24-ից 28-ը գտնվելու է Հայաստանում:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը և կատարած աշխատանքը, ինչպես նաև Հայաստան այցի նպատակը:

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը մանրամասն անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական իրավիճակին և վերջին շրջանի զարգացումներին, արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին:

 

Նույն շարքից