Ռուսաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի և հետաքրքրությունների բալանսավորման հիմքով: Այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը հիշեցրել է, որ Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել են փաստաթղթեր, որոնք լրացուցիչ հիմք են ստեղծում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջպետական կապերի հետագա կառուցման համար:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ 2017 թվականին Ռուսաստան ներմուծվող ադրբեջանական գյուղատնտեսական ապրանքների ծավալներն աճել է 12 տոկոսով:
Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային ծրագրեր: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հյուսիս-Հարավ միջանցքին, որն Իրանն Ադրբեջանի տարածքով միացնում է Ռուսաստանին: