Քաղաքական Միջազգային 

Իրանը զգուշացնում է Իսրայելին. Պետք է զերծ մնալ Սիրիային հարվածելուց

Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին Իսրայելին խորհուրդ է տվել զերծ մնալ Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելուց: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանցի պաշտոնյայի խոսքերով, սիոնական վարչակարգը ցանկանում է Սիրիայում ճգնաժամն արմատավորել, դրա համար ուղիղ աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական կազմակերպություններին և հարվածներ է հասցնում սիրիական բանակին, որը պայքար է մղում ահաբեկիչների դեմ:

Շամհանին զգուշացրել է՝ եթե դա շարունակվի, Իսրայելը կհանդիպի հետևանքների հետ, որոնք կստիպեն զղջալ:

 

Նույն շարքից