Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե շատ կարևոր է, որ երկու երկրների հարաբերություններում դրական զարգացումների միտումները պահպանվեն և իրագործվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածություները:
Պուտինը խոսել է նաև Բաքվում կազմակերպված ձյուդոյի աշխարհի առաջնության մասին, որի եզրափակիչ փուլին ներկա է եղել՝ հայտարարելով, որ միջոցառումը կազմակերպված է բարձր մակադակով և այն մեծ ներդրում է համաշխարհային սպորտի զարգացման գործում:
Ադրբեջանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր գործընկեր է իր երկրի համար՝ կարծիք հայտնելով, որ առաջիկա տարիներին կողմերը միայն ավելի կակտիվացնեն համագործակցությունը: