Հասարակություն Բարի օր 

Դիվանագիտական անձնագրեր տրվել են այնպիսի մարդկանց, ովքեր կրիմինալ էլեմենտներ են. Արման Նավասարդյան

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ դիվանագիտական անձնագրերի այս կամ այն անձին տրվելու, չեղարկելու կամ հետ վերադարձնելու հարցին, և նշեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր։

Այս հարցի շուրջ Analitik.am-ը զրուցեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ, ով հայտնեց, որ դիվանագիտական անձնագրեր տրվում է համապատասխան փաստաթղթով. «Դիվանագիտական անձնագրեր տրվում է համապատասխան փաստաթղթով, որի համաձայն դիվանագիտական անձնագիրը կրող անձին հնարավորություն է տրվում դեսպանընկալ երկրում լինել անձեռնմխելի: Եթե տվյալ մարդն այդ երկրից վերադառնա իր հայրենիք, այդ անձնագիրը նրան անձեռնմխելիություն այլևս չի ապահովում»:

Նավասարդյանի խոսքերով, Հայաստանում եղել են խախտումներ. «Հայաստանում դիվանագիտական անձնագրեր են տրվել այնպիսի մարդկանց, ովքեր կրիմինալ էլեմենտներ են, և դա օրենքի խախտում է: Նման մարդկանց ոչ թե պետք էր դիվանագիտական անձնագիր տալ, այլ պետք էր քաղաքացիական անձնագիրն էլ վերցնել և դատի առաջ կանգնեցնել: Նշանակել են դեսպաններ և ծանոթությունների միջոցով շատ մարդկանց տվել են դիվանագիտական անձնագրեր, որից հետո ընկել են կրակը: Ամբողջ խնդիրն այն է, որ նման պրակտիկան իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում երկրի և նրա հեղինակության համար: Նման քայլի պատճառով երկիրը կարող է հայտնվել շատ մեծ փորձությունների մեջ»։

Ըստ Նավասարդյանի, սա է ամբողջ մեկնաբանությունը, որ դիվանագիտական անձնագիր ամեն մեկին տալու իրավունք ոչ ոք չունի, բայց փոխարենը ետ վերցնելու իրավունք կա:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից