Քաղաքական Միջազգային Բարի օր 

Իրանն ու Իսրայելը միմյանց մեղադրում են գաղտնի միջուկային զենք ունենալու մեջ

Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարեց Թեհրանում գաղտնի «ատոմային պահեստի» մասին, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իսրայելին մեղադրել է գաղտնի միջուկային զենք մշակելու մեջ: Իր հայտարարությունն իրանցի պաշտոնյան արել է Թվիթերում:

Զարիֆը հայտարարել է, որ հրեական պետությունը տարածաշրջանում միակն է, որ ստեղծել է միջուկային զենքի չհայտարարված ծրագիր. «Եկել է ժամանակը՝ Իսրայելը խոստովանի, որ անօրինական միջուկային զենք ունի»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ ՝ սեպտեմբերի 27-ին, Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ իր հետախույզները միջուկային զենքի գաղտնի պահեստ են գտել Թեհրանում:

Նույն շարքից