Հայաստան Քաղաքական Բարի օր 

Հանրապետականը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին

Բանակցություններին կմասնակցենք: Սեպտեմբերի 27-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով  լրագրողների հարցերին, հայտարարել է  «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանն այլ մեկնաբանություններ չի տվել՝ միայն նշելով, որ Հանրապետական կուսակցությունը միշտ էլ պատրաստ է քաղաքական բանակցություններ սկսելուն:

Ինչ վերաբերում է հարցին, թե պետք է լինեն արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հանրապետական գործիչը նշել է, որ այդ մասին կխոսի, երբ ավելի պատրաստ լինի:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել էր, որ Հայաստան վերադառնալուց հետո բանակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ խորհրդարանական արտահերթ ընտրություններն արագացնելու համար:

Նույն շարքից