Նիդերլանդներում իրավապահները ձերբակալել են 7 մարդու, որոնք կասկածվում են երկրի տարածքում մասշտաբային ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Խմբավորման ղեկավարը 34 տարեկան իրաքցի է, ով ահաբեկչությունների շարքը պետք է իրականացներ մահապարտների օգնությամբ: Ահաբեկչությունը նախատեսվել է իրականացնել մարդաշատ միջոցառման ժամանակ, ինչը հանգեցնելու էր մեծ թվով զոհերի:
Իրավապահները չեն հայտնում, թե որտեղ պետք է ահաբեկիչները հարված հասցնեին: Միայն հայտնվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Արնեմ և Վերտ քաղաքներում, 1 ամիս տևած օպերատիվ աշխատանքներից հետո: