Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ում հնարավոր է փոխարինեն կամ Զինեդին Զիդանը, կամ Մոուրիսիո Պոչետինին, այս մասին հայտնում է Le 10 Sport-ը:
Պարբերականի տեղեկություններով, անգլիական գրանդը պատրաստ է գլխավոր մարզչին հրաժեշտ տալ կամ մրցաշրջանի ընթացքում կամ դրա ավարտից հետո:
Վերոնշյալ թեկնածուներից ավելի հավանական է Զիդանի թեկնածությունը, քանի որ Պոչետինին պայմանագիր ունի «Տոտենհեմի» հետ: