ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այլ թեկնածուով փոխարինելը չի ազդի կազմակերպության գործունեության վրա:
Ռուս պաշտոնյան նշել է, որ Մոսկվան, ինչպես ՀԱՊԿ մյուս անդամ երկրները, հետաքրքրված է, որ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս քիչ ազդի կազմակերպության գործունեության արդյունավետության և համահունչ լինելու վրա:
Պանկինը հայտնել է, որ հայկական կողմը նախաձեռնել է գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը, և հիմա գործընթացն ընթանում է ՀԱՊԿ-ի պրոցեդուրաների համաձայն:
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ ՀԱՊԿ-ը հիմա աշխատում է առանց խափանումների, ընդունված որոշումները կատարվում են ինչպես հարկն է: