Հասարակություն Բարի օր 

Երկարությունը՝ 60 մետր, քաշը՝ 368 կգ. Երևանում պատրաստված գաթան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Երևանում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ գաթայի համտես-հյուրասիրությունը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Երեմյան Փրոջեքթս կազմակերպության հրուշակագործ Անահիտ Միքայելյանը նշեց, որ գաթան ստեղծելու համար նախապատրաստական աշխատանքները տևել են 10 օր, իսկ թխելու համար պահանջվել է 2 օր:

Գաթան կշռում է 368 կգ և 100 գրամ, երկարությունը 60 մետր է, իսկ լայնությունը՝ 37 սմ:

Միքայելյանը հայտնեց, որ ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում, և հայկական գաթան ներկայացվեց ամբողջ աշխարհին:

Նույն շարքից