ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ինքնաառաջադրվել է Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում:
Հիշեցնենք, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Դեռ ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Միքայելյանի որդին, ով «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է, պայքարելու է քաղաքապետի պաշտոնի համար:
Հրազդանում քաղաքապետի ընտրությունները կայանալու են հոկտեմբերին: