Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է նաև քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, ով այդ պաշտոնում փոխարինեց Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին, ով հրաժարական տվեց գեներալի հետ կապված սկանդալային պատմությունից հետո:
ԿԸՀ-ից հայտնում են, որ այս պահին Գասպարյանից բացի գրանցվել է ևս 3 թեկնածու՝ Վահե Մովսիսյանը, Վարդան Առաքելյանը, Կարեն Ստեփանյանը: Առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն :