Դուշանբեում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս հարցի շուրջ Analitik.am-ը զրուցեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ, պարզելու համար, թե ինչ են խոսել վարչապետ Փաշինյանը և Ալիևը, Բալայանը պատասխանեց, որ տեղեկություն չունի այդ մասին:
Իսկ այն հարցին, որ Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած ընթրիքի ժամանակ ինչով էր պայմանավորված մյուս ղեկավարներից Փաշինյանի առանձին նստելը, Բալայանը պատասխանեց, որ սեղանի մյուս մասում պետք է նստեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բայց քանի, որ Ալիևը ներկա չէր ընթրիքին, տպավորությունն այնպիսին է, որ վարչապետը նստած է առանձին. «Եթե ուշադիր նայեք նկարին, կտեսնեք, որ Ալիևի համար նախատեսված ընթրիքի պարագաները դեռ սեղանի վրա էին, միայն աթոռը չկար: Այս մասով բացարձակապես դիտավորություն չի եղել»:
Բալայանը հայտնեց նաև, որ սեղանի շուրջ ղեկավարների նստելու կարգը պայմանավորված էր ըստ երկրների անվանական առաջին տառերի՝ Ա-ից Ա։
Օֆելի Իսրայելյան