Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ընդունել է 2-օրյա պետական այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ավելի վաղ Գերմանիայի նախագահը «Redaktionsnetzwerk Deutschland»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Էրդողանի հետ հանդիպմանը մտադիր է խոսել Գերմանիայի այն քաղաքացիների մասին, որոնք պահվում են թուրքական բանտերում, ինչպես նաև այն մասին, որ թուրքական իշխանությունները ճնշում են գործադրում ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության վրա:
Ավելի ուշ Էրդողանը հանդիպելու է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: