Հայաստան Քաղաքական 

Գործող իշխանությունների մեթոդները չեն համապատասխանում Սեֆիլյանի պատկերացումներին

Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով, նախկին իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք հայաստանյան քաղաքական դաշտից ընդմիշտ հեռացվել են, ինչի մասին վկայում են նաև Երևանի ավագանու ընտրությունների ադրյունքները:

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Սեֆիլյանը, խոսելով խորհրդարանի լուծարման մասին, հայտարարեց, որ օր առաջ պետք է գործող խորհրդարանը լուծարել, ինչի մասին իրենք խոսել են միշտ՝ դեռ մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, իսկ հիմա ամեն ինչով օժանդակելու են, որ գործընթացը հնարավորինս արագանա:

Սեֆիլյանը դեմ չէր լինի, որ խորհրդարանը լուծարվեր ու ընտրությունները կայանային հենց այսօր, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ ձևաչափով իրենք կմասնակցեն ընտրություններին:

Ինչ վերաբերում է հարցին, թե տեսնում են արդյո՞ք իրենք իրենց սուբյեկտ և պատրաստ են արդյո՞ք բանակցությունների գնալ վարչապետ Փաշինյանի հետ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու համար, Սեֆիլյանը նշեց, որ ոչ միայն իրենք, այլ նաև ժողովրդի մեծ մասն իրենց սուբյեկտ են համարում, և իրենք պատրաստ են բանակցություններին և կօժանդակեն գործող իշխանություններին:

Սեֆիլյանը նշեց, որ իրենք ողջունում են նոր իշխանություններին, սակայն այն մեթոդը, որը որդեգրված է այս անցումային փուլում, չի համապատասխանում իրենց պատկերացումներին, ինչի մասին խոսել են ու պատրաստ են կրկին փոխանցել իշխանություններին: Սեֆիլյանի թիմը կողմ է ավելի կոշտ կառավարմանը և վիրահատական միջամտությանը:

Նույն շարքից