Շիրվանում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Միջադեպի արդյունքում 2 տուժած կա: Այս պահին հրդեհն արդեն մարված է: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն:
Հավելենք, որ տուժածները Շիրվան գյուղի բնակիչներ են, նրանք հոսպիտալացվել են: