Հայաստան Քաղաքական 

Ազգային ժողովը հայտնում է հատուկ հասարակական խորհուրդ ստեղծելու մասին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվում է տվյալ ոլորտների օրենսդրական կարգավորման և կատարելագործման առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով հատուկ հասարակական խորհուրդ:

Խորհուրդը գործելու է հանձնաժողովին կից 6-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում:

Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք կամ նշված ոլորտներից որևէ անհատի առաջադրելու ցանկություն ունեցող աշխատանքային կոլեկտիվները, ստեղծագործական միությունները, հասարակական կազմակերպությունները կամ այլ կառույցները կարող են թեկնածություն ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը:

Խնդրվում է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ոլորտներին առնչվող գործիչներին կենսագրականները և կոնտակտային տվյալները ներկայացնել [email protected]  էլեկտրոնային փոստով կամ զանգահարել (010) 52-47-22, (011) 513-331 հեռախոսահամարներով:

 

Նույն շարքից