Քաղաքական 

Ֆրանսիայի նախագահը Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ը

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գլխավոր հյուրերի թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ին:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Դեսպանի խոսքով՝ Մակրոնին կուղեկցի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք անձինք:

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնվել է 1970 թ.։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր առաջնային առաքելություն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:

Նույն շարքից