Քաղաքական Հասարակություն Ֆեյսբուք 

Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման համար էֆեկտիվ կլինի այս մարդու միջնորդությունը. Քաղաքագետ

Ջոն Բոլտոնն է: Ազգային անվտանգության հարցերով նախագահ Թրամփի խորհրդականը: Ղեկավարում է անվտանգության խորհուրդը: ԱՄՆ արտաքին և անվտանգության քաղաքականության ճարտարապետը: Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Թրամփին հասնելու և նրա հետ հանդիպելու ամենակարճ ճանապարհը: Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման համար, եթե նույնիսկ ամբողջ Կոնգրեսը Թրամփին միջնորդության նամակ գրի, այդքան էֆֆեկտ չի ունենա, որքան այս մարդու միջնորդությունը: Այս ճանապարհով ակտիվ աշխատում են մեր հարևանները (չզարմանաք, Իրանի ալիքն էլ է այստեղով գնում): Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս մեր ԱԳՆ-ին աշխատել այս կառույցի հետ, ես էլ ամեն ինչով կօգնեմ:

Չմոռանանք, որ Թրամփը նախագահելու երկու տարի ունի և վերընտրվելու այնքան շանս, որքան ընտրվելու ուներ:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Նույն շարքից