Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալլենը կարող է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին» : Այս մասինհայտնում է The Sun-ը՝ հիշեցնելով, որ անգլիական գրանդը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին:
Նշվում է, որ Ալլենն արդեն թեմայի մասին խոսել է ֆուտբոլային գործակալ Փինխաս Զահավիի հետ, ով Աբրամովիչի մտերիմ ընկերն է:
Ավելի վաղ հայտնվել էր, որ հայտնի օլիգարխը լոնդոնյան գրանդի դիմաց ցանկանում է առնվազն 3 միլիարդ ֆունտ ստանալ և արդեն մերժել է մեկ առաջարկ, որը եղել է 2,5 միլիարդ ֆունտի սահմաններում: