Հայաստան 

Ուրցաձորցիները փակում են միջպետական ավտոճանապարհը

Այսօր առավոտից Ուրցաձորում մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են փակել միջպետական ճանապարհը: Գյուղացիները պահանջում են 19 տարվա գյուղապետի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները մինչև ժամը 18:00-ն ժամանակ էին տվել գյուղապետին, որպեսզի նա հրաժարական տա, սակայն վերջինս չի պատրաստվում կատարել պահանջը:

Ակցիայի նախաձեռնողները նշում են, որ ճանապարհ փակելն իրենց սրտով չէ, սակայն ստիպված են գնում ծայրահեղ քայլին:

Հավելենք, որ գյուղապետի հրաժարականը չեն պահանջում բոլորը, կան նաև գյուղացիներ, որոնք պատրաստ են պաշտպանել վերջինիս:

 

Նույն շարքից