Քաղաքական գլխավոր 

Ալիևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշանբեում կայացած զրույցի վերաբերյալ։ Հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ։

Ավելի վաղ ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանային լարվածությունը թուլացնելու մասով:

 

Նույն շարքից