Գերմանական Der Spiegel ամսագրի հետ զրույցում ամերիկուհի Քեթրին Մայորգան հայտարարել է, որ «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բռնաբարել է իրեն: Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել 9 տարի առաջ Լաս Վեգասում:
Մայորգան պնդում է, որ մի քանի անգամ մերժել է պորտուգալացուն, ով ցանկացել է իր հետ սիրով զբաղվել: Հիմա ֆուտբոլիստին բռնաբարության մեջ մեղադրող կնոջ փաստաբանները հայց են պատրաստում, որպեսզի դիմեն Նևադայի դատարանին:
Ռոնալդուն արդեն արձագանքել է մեղադրանքին՝ նշելով, որ կապ չունի բռնաբարության հետ, Մայորգան ուղղակի գումար է պահանջում, իսկ Der Spiegel-ը պետք է փոխհատուցում վճարի անձնական կյանք մուտք գործելու համար: