ԱՄՆ-ում առաջին անգամ վերջին սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել: Այս մասին հայտնում է CNN-ը: Օդաչուին հաջողվել է ժամանակին լքել օդանավը և հիմա նա գտնվում է հոսպիտալում:
Վթարի արդյունքում կործանիչն ամբողջությամբ ոչնչացվել է: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:
Հավելենք, որ կործանված ռազմական ինքնաթիռի գինը հասնում է 115,5 միլիոն դոլարի: Այն համարվում է ամերիկյան արսենալի և համաշխարհային պատմության ամենաթանկ համակարգերից մեկը: