Սեպտեմբերի 28-ին Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է 1,5 միլիարդ դոլար, իսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը պակասել է 2 միլիարդ դոլարով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Պարբերականը գրում է, որ Մասկի կարողությունը պակասել է այն բանից հետո, երբ վերջինիս մեղադրել են բաժնետերերին մոլորության մեջ գցելու համար:
Ինչ վերաբերում է Ցուկերբերգին, ապա նա 2 միլիարդ կորցրել է սոցկայքում անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Հայտնվում է, որ անվտանգության հետ եղած խնդիրները վերաբերում են ավելի քան 50 միլիոն օգտատիրոջ: