Քաղաքական Հասարակություն Ֆեյսբուք 

Ապրի մեր վարչապետը, եթե Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն արդյունք տան. Աշոտյան

Եթե Դուշանբեում Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու և նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն և գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը։

Փաստացի այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում և Ժնևում եղած, բայց Ալիևի պատճառով թղթի վրա մնացած համաձայնութունների իմաստի շրջանակում են՝ առանց միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմների։

Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը և ինքնավստահությունն այդ հարցում։

Իսկ եթե ոչ, ապա ... չէ, հիմա չեմ քննարկի այդ տարբերակը։

Խաղաղ ծառայություն մեր զինվորներին։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանային լարվածությունը թուլացնելու մասով:

Նույն շարքից