Քաղաքական գլխավոր 

Եղբայրական Աբխազիան անցել է դժվարին, բայց և հերոսական ուղի. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:

Ուղերձում ասված է. «Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:

2018 թվականը հոբելյանական է Աբխազիայի համար: 25 տարի առաջ Աբխազիայի ժողովուրդը հռչակեց իր անկախ եւ ինքնիշխան պետության ստեղծումը: 10 տարի առաջ Աբխազիայի անկախությունը ճանաչեց Ռուսաստանի Դաշնությունը՝ նշանավորելով Աբխազիայի պետականության միջազգային ճանաչման սկիզբը:

Քառորդ դարի ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է դժվարին, բայց եւ հերոսական ուղի: Աբխազիայի ժողովուրդը հաջողությամբ լուծում է պետականաշինության խնդիրները, անշեղորեն ամրապնդում եւ զարգացնում իր երկիրը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ռաուլ Ջումկովի, եւ մաղթում Ձեզ ու Աբխազիայի ողջ ժողովրդին խաղաղություն, բարօրություն եւ բարգավաճում»:

Նույն շարքից