Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի ամբիոնից կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ստիպելով ԼՂ հակամարտությունը կարգավորել, նրա խոսքերով, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համաձայն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանային լարվածությունը թուլացնելու մասով:
Մամեդյարովի խոսքերով, Հայաստանի նոր իշխանությունները չեն կարող զարգացնել ՀՀ տնտեսությունը, քանի դեռ չկա խաղաղություն և լավ հարաբերություններ հարևանների հետ:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև փորձել է համոզել, որ Բաքուն հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության հարցում և ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի քաղաքական ճանապարհով: