Քաղաքական 

Հայ-ռուսական հարաբերություններում ետհեղափոխական անցումային շրջանն ավարտված է. Փաշինյան

Սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Դուշանբեում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և իրենք քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, նաև խոսվել է այն հարցերի մասին, որոնք շոշափվել են նախորդ հանդիպումների ժամանակ:

Փաշինյանի խոսքերով, Պուտինի հետ վերջին հանդիպման արդյունքներով իրեն թույլ է տալիս ձևակերպում անել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ետհեղափոխական անցումային շրջանը կարելի է ավարտված համարել. «Ես կարող եմ ասել, որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում: Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի և ամեն ինչ վերաբերյալ համաձայն ենք և հարցեր, խնդիրներ, տեսակետների տարբերություն, քննարկումներ չկան: Ամենևին ոչ: Սա նշանակում է, որ մեր հարբերություններում անլուծելի խնդիրներ չկան, ձևավորված է հրաշալի աշխատանքային մթնոլորտ, մենք կարող ենք ցանկացած հարց քննարկել հանգիստ, փոխադարձ հարգանքի, միմյանց ինքնիշխանությունը հարգելու, ներքին գործերին չմիջամտելու մթնոլորտում և գալ որոշակի համաձայնությունների»:

Փաշինյանի պնդմամբ, այն հարցերը, որոնց մասով այս պահին չի ստացվում ընդհանուր հայտարարի գալ, հաջորդ պահին լուծում կստանան՝ քննարկումների արդյունքում:

 

Նույն շարքից