Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում ակցիա է կազմակերպվելու:
Ակցիայի պահանջն է արդարացնել Շանթ Հարությունյանին և իրականացնել համաներում կալանավորների համար:
Հարկ է նշել, որ համաներում ասվածը չի վերաբերում Շանթ Հարությունյանին, ով հայտարարել է, որ ինքը ժամկետից շուտ բանտից դուրս է գալու միայն արդարացումից հետո:
Շահեն Հարությունյանի խոսքերով, հիմա առաջնային համաներման հարցն է, և բոլոր նրանք, ովքեր կիսում են այդ տեսակետը, կարող են միանալ ակցիային: