Սպորտ Հասարակություն 

Արթուր Վանեցյանի հորդորը՝ մրցավարներին

Սեպտեմբերի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ:

«Իմ հիմնական խնդրանքը, հորդորը, պահանջն է որ դուք ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով: Պարտավոր ենք վերադարձնել հասարակության, ակումբների վստահությունը մեր հանդեպ: Նոր Հայաստանի հիմնական սկզբունքներից մեկը արդարության, փոխադարձ վստահության վերահաստատումն է եւ ֆեդերացիան՝ ձեր հետ միասին պարտավոր է այն իրականացնել նաեւ մեր ֆուտբոլում», - իր խոսքում մասնավորապես նշեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղերի սպասարկման, մրցավարների մարզահագուստի, մրցավարների վերապատրաստման և այլ ընթացիկ հարցեր:

 

ՀՖՖ

Նույն շարքից