Քաղաքական 

Տունտունիկ. Ուրցաձորում հերթով ճանապարհ են փակում՝ տրամագծորեն հակառակ պահանջներով

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կրկին փակել են միջպետական ճանապարհը: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ 19 տարվա գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը չկատարի համայնքի այն անդամների պահանջը, ովքեր ցանկանում են, որ գյուղապետը հրաժարական տա:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին գյուղապետի հրաժարականը պահանջող գյուղացիներն էին փակել ճանապարհը՝ մինչ այդ ակցիա իրականացնելով գյուղապետարանի մոտ: Այսօր նշյալ գյուղացիները հավաքվել են արդեն գյուղապետարանի մոտ:

Երեկ ստեղծված իրավիճակից դուրս գալու իր ելքն առաջարկել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ում կարծիքով, գյուղապետերը կարող են հրաժարական տալ ու նորից մասնակցել ընտրություններին:

Նույն շարքից