Հասարակություն 

Արցախի պողոտա Գլենդելի կենտրոնում. Գլենդելի քաղաքապետարանը փոխել է նախկին Մերիլենդի պողոտայի ցուցանակները

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը վերանվանվել է և այսուհետ կկոչվի Արցախի պողոտա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախկին Մերիլենդի պողոտան այսուհետ կկոչվի Արցախի պողոտա:

Գլենդելի քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն փոխել են Մերիլենդի պողոտայի ցուցանակները:

Ավելի վաղ Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև գտնվող Մերիլենդ պողոտան Արցախի փողոց վերանվանելու գործընթացը սկսելու օգտին:

Նույն շարքից