Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:
Իշխանությունների տեղեկություններով, այս պահին հայտնի չէ մի քանի հարյուր մարդու ճակատագիր, ինչով պայմանավորված ենթադրվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:
Ամենաշատը տուժել է Պալու քաղաքը: Մեծ թվով զոհեր հայտնաբերվել են հատկապես լողափին, որտեղ փառատոն պետք է տեղի ունենար: