«Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։
Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից:
Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանը՝ օրենքով սահմանված կարգով»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: