Քաղաքական Միջազգային 

Ուկրաինան հրաժարվում է Ռուսաստանին վերադարձնել 3 միլիարդ դոլարի պարտքը

Ուկրաինան չպետք է Ռուսաստանին վերադարձնի 3 միլիարդի հասնող պարտքը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Պորոշենկոյի խոսքերով, նշյալ գումարը երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը յուրացրել է՝ այն բեռնատարներով դուրս բերելով Ուկրաինայից. «Մենք ապացուցել ենք, որ անարդար է այդ գումարն Ուկրաինայից պահանջելը»,-ասել է Պորոշենկոն:

2013 թվականին Ռուսաստանը գնեց ուկրաինական սուվերեն եվրոբոնդերը՝ վճարելով 3 միլիարդ դոլար: Ավելի ուշ Գերագույն ռադան որոշում կայացրեց, որ պետական պարտքը չի սպասարկվելու, ինչը վերաբերում է նաև Մոսկվային ունեցած պարտքին:

Ռուսաստանը պատրաստվում է դատական կարգով ստիպել Ուկրաինային վճարել վերոնշյալ գումարը:

 

Նույն շարքից