Ադրբեջանի ԱԳ Նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Քննարկված հարցերի թվում եղել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ինֆորմացիա է փոխանցել բանակցային գործընթացում տիրող իրավիճակի և ՀՀ ԱԳ Նախարարի հետ վերջին հանդիպման արդյունքների մասին:
Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ պատրաստակամություն հայտնելով օգնել հակամարտության կարգավորմանը: