Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել են Ուռուցքաբանական դիսպանսերի նոր մասնաշենք` ծանոթացել շենքային պայմաններին ու սարքավորումներով հագեցվածությանը:
Այցին մասնակցում էին նաև «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի մասնագետները՝ տնօրեն Արման Բաբլոյանի գլխավորությամբ:
Պատվիրակությունն այնուհետև այցելել է ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քննարկել են համակարգի գործառույթների հետ կապված բազմաթիվ հարցեր ու խնդիրներ:
Արա Բաբլոյանն առաջարկել է նոր մոտեցումներ ոլորտում ներդնելու ու կիրառելու նպատակով: