Այսօր՝ վաղ առավոտյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվով ուղևորվեց «Ամերիաբանկ»-ի նոր գլխամասային գրասենյակի բացմանը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց այդ տրանսպորտային միջոցն իրեն նվիրած քաղաքացուն՝ նշելով, որ վերջին մեկ շաբաթում Հայաստանում չգտնելու պատճառով հնարավորություն չի ունեցել մարզվելու և այժմ լրացնում է այդ բացը։